Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ներառական կինոյի 60 վայրկյանները»

«Ներառական կինոյի 60 վայրկյանները»
28.02.2014 | 12:08

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի հատուկ հյուր և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը փետրվարի 23-27-ին դասընթացներ է անցկացրել «Թումո» կենտրոնում:

Դասընթացից հետո պատանիները նկարահանել են մեկրոպեանոց ֆիլմեր: Լավագույն ֆիլմերի հեղինակները պարգևատրվել են սմարթֆոններով: «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթում հաղթել է Մարիամ Բորեցյանի և Մարիա Սարգսյանի համատեղ ֆիլմը, Մարինե Ղազարյանի, Տիգրան Ղալեչյանի աշխատանքները ճանաչվել են լավագույնները:
«Դասընթացի մասնակիցներին փորձել եմ սովորեցնել, որ պատմության վիզուալ ներկայացումը շատ կարևոր գործոն է: Ոչ բոլոր ֆիլմերը պետք է ծանրաբեռնված լինեն երկխոսություններով, կինոն նաև պատմությունների վիզուալ ներկայացումն է` հնչունային բաղադրիչի ստեղծագործ օգտագործմամբ: Սրանք են այն ոլորտները, որոնց վրա փորձել ենք կենտրոնանալ դասընթացների ընթացքում»,- նշել է Մեթ Հալսը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ